1. Դու իմ Աստված ամենազոր,
Ով Արարիչ երկնքի ու երկրի
Դու ես միակ իմ կյանք, իմ սեր անճառ
Դու իմ շունչն ես իմ Հովիվ ես Քեզ` գառ:
Միայն Քեզ մոտ եմ գտնում ես հանգիստ
Միայն Քեզ մոտ է ցնծում իմ հոգին
Օ, երբ կգա այն օրը բաղձալի
Երբ տեսնեմ դեմքդ սիրելի
2. Սիրում եմ Քեզ, Տեր իմ Հիսուս,
Դու ես միակ ընտրյալը իմ հոգու
Հայացքս վեր` սուրբ երկնքին հառած.
Քեզ եմ սպասում փրկիչ իմ, Տեր Աստված:
3. Ժամն է հասել մեծ փրկության
Օրն է մոտեցել Քո Սուրբ Գալստյան
Այնպես կուզեի երկինք մտնեի
Քո Սուրբ գրկի մեջ ընդմիշտ հանգչեի: