Որոնում

108

      ՀԵ 58, Էլմ. 625
1. Ո՜վ Արարիչ հզոր, Հայր հավիտենական,
Սիրով ականջ խոնարհեցուր մեր փառաբանության,
Լսե՛ մեր ձայն, թեև գիտենք, ո՜վ բարձր Տեր,
Քո աթոռիդ շուրջ կլսվին միշտ ալելուիաներ։

2. Լսե՛, ով Սուրբ Աստված, ձայն մահկանացության,
Երբ մեղավորք սիրո Աղբյուրն օրհնաբանել բաղձան,
Զւարթունք անթիվ, որ վերն ծովու ձայնով կերգեն,
Լռեն ապշած, երբ հաղթական երգն փրկելոց լսեն։

3. Ո՜վ Դու Եռյակ և Մի, աղբյուր ողորմության,
Ո՞ւր կա հրաշք սքանչելի Քո մեծ սիրույդ նման,
Ոչ երկնային քնար, ի ձեռն հրեշտակաց
Կրնա պատմել սքանչելիքն աստվածային շնորհաց։

4. Ո՜վ Դու՝ Գառնուկ զենյալ, Քուկդ է փառաց աթոռ,
Դու ես երկնից գեղեցկություն, Դու ես Կեդրոն անոր.
Շնորհե մեզ, ո՜վ Փրկիչ, լույսիդ մեջ բնակիլ,
Մեր գործն ըլլա Քեզ հավիտյան սիրել, փառաբանիլ։