Որոնում

122

1. Լույսիդ առջև մեղավոր եմ,
Իմ կյանք, իմ Տեր, իմ հույս, իմ սեր,
Հավատքիս մեջ դեռ անփորձ եմ,
Խաչյալ Հիսուս, օրհնիր, իմ Տեր։

2. Օգնի՛ր, որ ես շիտակ քայլեմ,
Իմ կյանք, իմ Տեր, իմ հույս, իմ սեր,
Մաքրի՛ր ժանգս, ես էլ փայլեմ,
Դու հարուցյալ Փրկիչ, իմ Տեր:

3. Բռնի՛ր ձեռքս, որ վայր չընկնեմ,
Փրկիչ Հիսուս, իմ կյանք, իմ Տեր,
Ես էլ կորած մի գառնուկ եմ,
Դու` իմ Հովիվ, իմ կյանք, իմ Տեր։

4. Հալածվում եմ ամեն կողմից,
Հույս ես, լույս ես, կյանք ես, իմ Տեր,
Ինձ աներեր պահիր հողմից,
Իմ կյանք, իմ Տեր, իմ հույս, իմ սեր։

5. Միայն Դու ես հարազատս,
Իմ կյանք, իմ Տեր, իմ հայր, իմ սեր,
Դու կարող ես փրկել կյանքս,
Իմ փրկարար, իմ կյանք, իմ սեր:

6. Դու լսեցիր աղերսանքս,
Իմ Փրկարար, իմ Կենարար,
Ինձ դարձրիր կորած կյանքս,
Փնտրող, գտնող իմ Փրկարար։