Որոնում

128

1. Սիրտս կտապկի ծարավով մ’անհուն,
Մինչ տենչանքներուս կրակը ներքին
Կտոչորե զիս կրկին ու կրկին,
Ծարավս մարող կա սոսկ մեկ անուն։

      Դուն միայն, ո՜վ Տեր։ (2)

2. Հարստություններ աշխարհի գիտեմ՝
Ծովի ջուրերեն լեղի ու աղի,
Խմողին կուտան ծարավ կատաղի։
Անսպառ գանձ ես աղքատության դեմ։

3. Իսկ փառքի սերը, պատիվ ու համբավ,
Միայն կարճ կյանքիս օրերու համար,
Չէ՛, չեն դյութեր զիս, չեմ այդչափ հիմար,
Պիտի տաս ինձի փառք, պատիվ, համբավ։

4. Հարստություն, փառք, գիտություն, հանճար,
Ամենն ալ կանցնին, զի անցավոր են,
Մարդկային հոգին հագեցնող վերեն`
Մշտական ես, կաս` արդար, անաչառ։

5. Խաղաղության մեծ ու հզոր Իշխան,
Տե՜ր Հիսուս Քրիստոս, Հայր Աստված ու Բան,
Խաղաղությո՛ւն տուր անձիս անսպառ,
Որ Քու սիրույդ մեջ մնամ հավիտյան։

6. Հեռու երկիրներ ես պտտեցա,
Ցամաք, ծով, երկիր չվեցի, անցա,
Խնդրեցի, թե ով ինձ հանգիստ կտա,
Հոգուս մխիթար մեկ անուն գտա: