Որոնում

129

1. Զի անցավոր պանդուխտ եմ ես,
Ինչո՞ւ մեղաց քնով նիրհեմ:
Միայն Փրկիչ Տերը սիրեմ,
Զի անցավոր պանդուխտ եմ ես։

2. Պետք չէ խաբվել այս աշխարհեն,
Որ չի դառնա ետքը նորեն,
Կուզեմ երկնից արքայություն,
Զի անցավոր պանդուխտ եմ ես։

3. Ոսկի, արծաթ, հարստություն՝
Չեն տա մարդուն հանգստություն,
Կուզեմ թռչել արքայություն,
Զի անցավոր պանդուխտ եմ ես:

4. Օր մը կյանքս կվերջանա,
Տեսածներս կոչնչանան,
Մարմնիս ուժը կչքանա,
Զի անցավոր պանդուխտ եմ ես։

5. Ամպերի մեջ Դու կանգնել ես,
Թևերդ լայն բաց արել ես,
Ամբողջ աշխարհին կանչել ես,
Զի անցավոր պանդուխտ եմ ես:

6. Քո սուրբ արյունը թափել ես,
Մեղաց մարդկանց Դու գնել ես,
Ողջակեզներէն զզվել ես,
Մեղա եմ Քեզ, խաչյա՛լ Հիսուս:

7. Ես չեմ ուզում փառք, մեծություն
Կամ աշխարհի իշխանություն,
Շնորհք կուզեմ երկնի Հորից,
Զի անցավոր պանդուխտ եմ ես։

8. Անցավոր են բոլոր աշխարհ,
Զի ունայն է ունայն աշխարհ,
Ես էլ` Փրկչիս հոտին մի գառ,
Զի անցավոր պանդուխտ եմ ես: