Որոնում

140

1. Երանի՜ հոգով ես Քեզ հանդիպեի,
Վերքերդ գրկած` անվերջ արտասվեի:
     Հոգուս փափագը Քեզանից առնեի
     Ու Քո երկնքին արժանի լինեի:

2. Երբ որ վախ ու դող իմ վրա ընկնեն,
Մահ ու արհավիրք իմ շուրջը պատեն,
      Աղավնու նման թևեր ես կառնեմ
      Ու իմ փախչելը ես կարագացնեմ:

3. Դառնացած կյանքիս միակ դարմանն ես,
Վշտացած հոգուս Դու սիրեկանն ես:
      Խաչված կյանքով Քո հոգուս մեջ ապրի՛ր,
      Որ չուրանամ Քեզ մինչև մահ, Տե՜ր իմ:

4. Միայն թե Քեզ, Տե՛ր, արժանի լինեմ,
Կոտրած ու խոնարհ գառդ ես լինեմ:
      Երկնային կյանքով հոգուս մեջ ապրի՛ր,
      Ինձնից անբաժան անվերջ Դու եղիր: