Որոնում

150

1. Ների՜ր ինձ այսօր ու ողորմի՛ր
Քո ողորմությամբ հավիտենական,
Քեզ եմ ես գալիս մեղքերիս բեռով,
Քեզ չեմ ծառայել ճշմարտությունով։

     Տուր որ Քեզ, Հիսո՛ւս, կատարյալ նվիրվեմ,
     Անձս ուրացած՝ Քեզ պես խոնարհվեմ,
     Պաշտեմ Քեզ հոգով, ճշմարտությունով,
     Խաչս վերցնեմ,
     Գամ Քո նեղ ճամփով (2)։

2. Ների՜ր ինձ այսօր, ձգտումներս բոլոր,
Որ ունեցել եմ այս կյանքում մոլոր,
Ձգտումները այդ կտրել են անվերջ
Քո օրհնությունից ինձ անընդմեջ։

3. Քեզ եմ ես գալիս ոչ ինչպես առաջ,
Հոգնել եմ վաղուց վիճակիցս գաղջ,
Տե՜ր Հիսուս, ների՛ր մեղքերս բոլոր,
Ես շատ քայլեցի ճամփեքով մոլոր։

4. Ճամփան այս փշոտ, նեղ ու քարքարոտ,
Տանում է դեպի խոտավետ արոտ,
Տե՜ր Հիսուս, ների՛ր մեղքերս գարշելի,
Տո՛ւր հոգուս գարուն Դու երանելի։