Որոնում

169

1.- Ըսե՛ք, որո՞ւ երթամ, երբ հոգիս տրտում է,
Ըսե՛ք, որո՞ւ երթամ, երբ սիրտս կոտրած է,
Սփոփավայր ո՞ւր կրնամ ես
Գտնել այս խեղճ կյանքիս համար,
Ուրախություն ինչպե՞ս գտնել,
Երբ մութ, անգութ է այս աշխարհ։

      - Հիսուս կրնա միայն
      Արյամբ Իր պատվական
      Ջնջել, ներել համայն
      Մեղքերդ ադամական:
      Գնա՛ հավատալով,
      Գնա՛ վստահելով,
      Կընդունե քեզ այսօր
      Եվ կընե կյանքդ նոր։

2.- Որո՞ւ դիմեմ արդյոք, երբ մեղքը զիս ընկճե,
Որո՞ւ դիմեմ արդյոք, երբ խիղճս զիս տանջե,
Ո՞վ պիտ ինծի տա թողություն,
Արդարություն և սրբություն,
Ո՞վ պիտ փշրե մեղաց կապերս
Եվ ազատե մեծ ոսոխեն։

3.- Ըսե՛ք, որո՞ւ երթամ, երբ վշտեր զիս պատեն,
Ըսե՛ք, որո՞ւ երթամ, երբ փշեր զիս խոցեն,
Ո՞վ պիտ լսե սրտիս զարկը,
Ո՞վ պիտ զգա հոգւոյս ցավը,
Ո՞վ պիտ ըլլա ինծի ընկեր,
Ժպիտ, արև, և լույս, և սեր։