Որոնում

174

1. Կա՞ արդյոք աշխարհի մեջ մի անուն,
Որ կարող լինի բարձրացնել ընկածին:
Կա՞ արդյոք աշխարհի մեջ մի արյուն,
Որ կարող լինի մաքրել մեղքերն իմ կյանքի:
         Ես գիտեմ անունը այն, (3)
         Հիսուս է անունը այն:
         Ես գիտեմ արյունը այն, (3)
         Հիսուսի արյունն է այն:

2. Անունով Տեր Հիսուսի փրկվեցի,
Արյունով մեղքերից ազատվեցի:
Տե՛ր, հիմա սպասում եմ Քո գալուն,
Որ տանես երկինք, ապրեմ հավերժ Քո գրկում:
         Դու կանչի՛ր անունը այն, (3)
         Հիսուս է անունը այն:
         Դու խնդրի՛ր արյունը այն, (3)
         Հիսուսի արյունն է այն: