Որոնում

178

1. Հուսա՛, կգան ուրախ օրեր,
Կգան զվարթ օրեր՝
Մեր սպասած, երազած։
Ու կանցնեն արդեն ընդմիշտ
Ամեն տառապանք, թախիծ ու վիշտ
Կկորչեն մեկընդմիշտ։

    Ու կգա օրհնյալ ժամը Սուրբ Միածնի,
    Կհնչեն փողի ձայներն ավետիսի,
    Ցնծության արտասուքով,
    Հրճվանքով ու մեծ փառքով
    Կմիանանք Նրան, որ Տերն է փառավոր։

2. Հուսա՛, կգտնի հոգիդ նորից
Փափագած դեռ դարերից
Իր Փրկչին, Արարչին։
Ու մոռացած արդեն ընդմիշտ
Ամեն տառապանք, թախիծ ու վիշտ՝
Կփարվի իր Փրկչին։