Որոնում

185

1. Որդի՛ս, քեզ երկար եմ սպասել,
Քո փրկության ժամերն եմ հաշվել,
Երկար տարիներ ես ձեռքերս քեզ եմ պարզել:
Գիտեմ հառաչանքը տանջվող քո հոգու,
Տեսա արցունքներդ ամեն երեկո,
Դու, ինձ մերժելով, խավարն ընտրեցիր, դարձի՛ր:

     Ես չեմ ուզում` ապրես օտարված,
     Չեմ ուզում` լինես ինձնից հեռացած ու լքված,
     Միշտ քեզ հետ է հոգիս, որդի՛ս սիրելի:
     Ես քո հարազատ հայրն եմ, ուրիշ չեմ,
     Քո Աբբա Հայրն եմ, օտար չեմ, խորթ չեմ, որդի՛ս,
     Միշտ քեզ հետ է Հոգիս, զավա՛կ սիրելի:

2. Մեղքը արգելք է և պատ է անանց,
Մեղքը անդունդ է, ուղի կորստյան,
Խավար գիշեր է, և ընկնում ես ճամփին հանկարծ:
Մեղքը փակեց սիրո դուռը բացված,
Դու հեռացար սիրող քո Հորից,
Բայց էլի հույս կա Շնորհաց աթոռից նորից:

3. Քո դեմ երկնքի փակ դուռն է բացված,
Գառնուկը Աստծո փրկագին է տրված,
Ո՛վ մարդ, դու հիշիր` սուրբ արյունով ես գնված:
Հիսուսն է դուռը, փրկության ուղին,
Նայի՛ր համարձակ զորության քո Վեմին,
Ժառանգն ես Տիրոջ, կյանքի խոսքերին հավատա՛: