Որոնում

187

      ПВ 1394 
1. Աստվա՛ծ իմ, Քեզ եմ սիրում, Դու գիտես՝
Քեզ եմ միշտ ծառայել ուզում,
Բայց ես մեծ կարիքով դիմում եմ Քեզ,
Օգնի՛ր ինձ այս մեծ պայքարում։

     Դու իմ միակ հույսն ես,
     Իմ ուրախությունն ես,
     Դու` իմ Տեր ու Փրկիչ,
     Միայն Դու և միայն Դու։
     Դու կյանքի աղբյուր ես,
     Զորության աղբյուր ես,
     Դու` իմ Տեր ու Փրկիչ,
     Միայն Դու։

2. Իմ ճանապարհը փշոտ ու նեղ է,
Իմ կյանքը տառապանք է, վիշտ,
Եվ առաջին սերս պաղել է,
Ո՛վ Աստված, վերափոխի՛ր ինձ։

3. Երբ փորձության մեջ ընկնեմ հանկարծ,
Մեծ դժվարությունների մեջ,
Տո՛ւր, որ Քեզ փառաբանեմ սրտանց
Ամեն մի պարագայի մեջ։