Որոնում

213

1. Դու՝ իմ ամուր ժայռ ու ապավեն,
Դու՝ իմ կարոտ, սրտի փափագ ու բարձր վեմ,
Անունդ, երբ շուրթերիցս է հնչում,
Հույս է սփռում, սեր ավետում,
Ջարդված սրտեր նորոգում:
Թող Քո Հոգու գետը բարձրանա,
Սուրբ օծությամբ ողջ էությունս լիանա,
Եվ իմ հոգին երգի Քո փառքը հավիտյան,
Որ Դու ես միակ ճամփան:

      Որքա՜ն ուզում եմ մոտենալ Քեզ, ի՛մ Արքա,
      Զգալ Քո ջերմ շունչը ու սերը անսահման,
      Քոնն է ողջ փառքը, Դու ես իմ կյանքը
      Եվ հույսը հավիտյան:
      Երկրպագում եմ, ողջ սրտով գովում եմ Քեզ,
      Փառք եմ տալիս Քեզ, որ այսօր ապրում եմ ես,
      Դու իմ սփոփանքն ես, սպեղանին հոգուս,
      Իմ Տե՜ր, Փրկի՛չ Հիսուս:

2. Քեզ, ես միայն Քեզ եմ դավանում,
Որ ողջ իմ կյանքը լոկ Քեզ է պատկանում,
Սիրում եմ, սիրո խոսքեր եմ Քեզ ասում,
Քեզ եմ պաշտում, Քեզ հավատում
Եվ կյանքս Քեզ նվիրում:
Քո մեծ տեսիլքով պիտ ընթանամ,
Քո Սուրբ Հոգով պիտի լցվեմ ու զորանամ
Եվ բոլորին պիտի պատմեմ ես Քո մասին
Ու հասնեմ փառքիդ լույսին: