Որոնում

215

1. Շուրջս խավար է, աղոտ է լույսը,
Մութի մեջ սիրտս տխուր է, տխուր,
Երկնային Փրկի՛չ, Դու ես իմ հույսը,
Այս խավար ժամին Քո լույսը ինձ տուր։(2)

2. Բարեկամներից հեռու եմ, հեռու,
Դու ես ինձ մոտիկ, Բարեկամ հզոր,
Սիրտս տխուր է մահու չափ, տրտում,
Ապավեն եղի՛ր, Փրկի՛չ իմ հզոր։ (2)

3. Ինձ շրջապատող գայլերն ամեհի
Սպառնում են իրենց սուր ժանիքներով,
Ուզում են անձս մատնել կորստի,
Փրկի՛ր ինձ, փրկի՛ր զորեղ բազուկով։ (2)

4. Չարի խորհրդով անխղճորեն, բիրտ,
Խորամանկության մութ ճամփաներով
Ուզում են ջնջել խոսքդ ճշմարիտ,
Փրկելու կգաս զորեղ բազուկով։ (2)