Որոնում

219

1. Ների՜ր Դու իմ անցած օրերը,
Որ ապրել եմ ես առանց Քեզ,
Ոչինչ չեմ կարող մոռանալ ես,
Ների՜ր մեղավորիս, ների՜ր։

      Տե՜ր իմ, ների՛ր, խնդրում եմ Քեզ,
      Ինձ հետ եղի՛ր ընդմիշտ։

2. Ների՜ր թերահավատությունս,
Եվ անհավատ հոգուս ների՛ր,
Մեղքերով բեռնավորված միտքս
Ների՜ր, սիրովդ ինձ ծածկիր։

3. Ների՜ր, թեկուզ անարժան եմ ես,
Որ Քո սերը չեմ գնահատում,
Բայց Դու այդքան մեծ սիրով լի ես,
Խաղաղություն ես պարգևում։

4. Ների՜ր տառապանքներիդ համար,
Իմ փոխարեն որ կրեցիր,
Ների՜ր անարժան կյանքիս համար,
Իմ ծանր մեղքերը ների՛ր։

5. Ների՛ր և Քո լույսը տարածի՛ր
Իմ փշոտ ճանապարհի վրա,
Քո հավատարիմ ձեռքը մեկնի՛ր,
Որ ես քայլել կարողանամ։