Որոնում

220

1. Աչքերս հաճախ արցունքով են լցվում,
Տխրությունն է պատում ինձ հանկարծ,
Եվ կարծես թե արդեն այդ վիճակում
Կորցրել եմ ուրախությունս անդարձ։

      Ուզում եմ բերել իմ սիրտն Հիսուսին
      Եվ աղերսել Նրան՝ Տե՜ր, ինձ օգնի՛ր,
      Կորսվում եմ այս կյանքի ճանապարհին,
      Տե՜ր Հիսուս, խնդրում եմ, ազատի՛ր։

2. Հարազատներս հաճախ չեն հասկանում
Իմ հոգու ցավալի վիճակը,
Ոչ մեկն ինձ օգնել չի կարողանում,
Շատ դժվար է այսպես ապրելը։

3. Օ՜, իմ Աստված, ես Քեզ եմ աղերսում,
Գթա իմ հոգուն խեղճ ու տանջված,
Ես կբժշկվեմ միայն այն դեպքում,
Երբ դեպ ինձ մեկնես ձեռքդ խոցված։

4. Ազատի՛ր ինձ բոլոր տանջանքներից
Եվ մաքրի՛ր մեղքերից իմ հոգին,
Եվ մեծ գոհությամբ ես սրտիս խորքից
Կփառաբանեմ Հիսուս Փրկչիս։