Որոնում

230

1. Մեր մեջ ամեն ինչ նոր է արդեն,
Սուրբ է, գեղեցիկ, հասարակ,
Հիսուսն է խոսում մեր նոր սրտից
Ու մեզ միշտ տալիս հաղթանակ:
     Լսո՞ւմ եք, բախում է ձեր սիրտը, քար սիրտը,
     Մեր Տերը Իր սիրո մուրճով,
     Որ բացեք, որ բացեք ձեր սիրտը, քար սիրտը,
     Եվ Տերը մտնի Իր փառքով:

2. Սիրով է տարել Տերն Իր խաչը
Եվ մեզ պատվիրել խաչ տանել,
Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք Իր կանչը.
«Եկե՛ք ինձ, ինչո՞ւ եք կանգնել»:
     Դե գնա՛, դե գնա՛, մի՛ կանգնիր, խե՛ղճ հոգի,
     Բաց է գիրկն օրհնյալ Հիսուսի,
     Հիշի՛ր, որ սիրում է, ներում է քեզ, հոգի՛,
     Վստահի՛ր Քեզ կանչող Փրկչիդ:

3. Ուզում եմ վստահել Քեզ, ի՛մ Տեր,
Բայց չի հերիքում հավատքս,
Փրկի՜ր ինձ, փոխի՛ր ինձ, ի՛մ Հիսուս,
Գիտեմ՝ ձեռքումդ է իմ կյանքը:
     Գալիս եմ, գալիս եմ, ձեռքդ տո՛ւր, ի՛մ Հիսուս,
     Եվ բուժի՛ր բազում վերքերս,
     Լոկ Քեզ մոտ, լոկ Քեզ մոտ կլինեմ ես հանգիստ,
     Մաքրի՛ր Դու նաև մտքերս:

4. Հոգուդ կրակը իմ մեջ վառի՛ր,
Թող ջերմանա սառը սիրտս,
Սուրբ Հոգուդ զորությամբ ինձ օգնիր՝
Անձս ուրացած խաչիդ գամ:
     Դու օգնի՛ր, Դու օգնի՛ր, հարեհաս իմ Փրկի՛չ,
     Հոգուդ զորությամբ ինձ օգնի՛ր,
     Ինձ հույս տուր, ինձ լույս տուր, հավատք տուր ու սեր տուր
     Գթառատ, առատ ի՛մ Հիսուս:

5. Ուզում եմ անվերջ Քեզ մոտ լինել,
Ոտքերիդ մոտից չհեռանալ,
Ուզում եմ սիրտս Քեզ նվիրել,
Եվ Քո սուրբ խորանը դառնալ:
     Ընդունի՛ր իմ սիրտը, չար սիրտը, քար սիրտը,
     Փոխի՛ր այդ սիրտը, նորը տո՛ւր,
     Որ հոգուդ, Սուրբ Հոգուդ սուրբ սերը, իմ Հիսուս,
     Սրտիս մեջ բացի սուրբ աղբյուր: