ՀԵ Շար. 3, Էլմ. շար. 7
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,
Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ.
Խաղաղութեան ձայն հնչեցաւ,
Սուրբ ողջոյնի հրաման տըւաւ,
Եկեղեցիս մի անձն եղև,
Համբոյրս յօդ լըրման տըւաւ։
Թշնամութիւնն հեռացաւ,
Սէրն յընդհանուրս սփռեցաւ.
Արդ պաշտօնեայք, բարձեալ զձայն,
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստուածութեանն,
Որում սրովբէքն են սրբաբան։
(Քրիստոսը մեր մեջ հայտնվեց,
Որ Էնն Աստվածն այստեղ բազմեց.
Խաղաղության ձայնը հնչեց,
Սուրբ ողջույնի հրաման տվեց.
Եկեղեցին մեկ անձ դարձավ,
Համբույրով օդը հագեցավ:
Թշնամությունը հեռացավ,
Սերն ամենքի մեջ սփռվեց:
Հիմա, ծառայողնե՛ր, ձա՛յն վերցրեք,
Միաբերան օրհնեցե՛ք
Միասնական Աստվածությանը,
Որ անում են նաև սրբաբան հրեշտակները):
Որ Էնն Աստուած աստ բազմեցաւ.
Խաղաղութեան ձայն հնչեցաւ,
Սուրբ ողջոյնի հրաման տըւաւ,
Եկեղեցիս մի անձն եղև,
Համբոյրս յօդ լըրման տըւաւ։
Թշնամութիւնն հեռացաւ,
Սէրն յընդհանուրս սփռեցաւ.
Արդ պաշտօնեայք, բարձեալ զձայն,
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստուածութեանն,
Որում սրովբէքն են սրբաբան։
(Քրիստոսը մեր մեջ հայտնվեց,
Որ Էնն Աստվածն այստեղ բազմեց.
Խաղաղության ձայնը հնչեց,
Սուրբ ողջույնի հրաման տվեց.
Եկեղեցին մեկ անձ դարձավ,
Համբույրով օդը հագեցավ:
Թշնամությունը հեռացավ,
Սերն ամենքի մեջ սփռվեց:
Հիմա, ծառայողնե՛ր, ձա՛յն վերցրեք,
Միաբերան օրհնեցե՛ք
Միասնական Աստվածությանը,
Որ անում են նաև սրբաբան հրեշտակները):