Որոնում

249

        ЕГВ 421, Чудн. край 168, ПВ 763
1. Ես կամենում եմ Քեզ հետ քայլել,
Ի՛մ Փրկիչ, ուր որ Դու ինձ տանես,
Օգնի՛ր ինձ ծանր խաչս կրել,
Որ միայն անտրտունջ ես քայլեմ։

     Երբ ընկնեմ ես այս ճանապարհին,
     Դու մեկնի՛ր օգնելու Քո ձեռքը,
     Օգնի՛ր, որ հետևիցդ քայլեմ,
     Չէ՞ որ, Տե՛ր, ես Քեզ սիրում եմ։

2. Ի՜նչ հեշտ է Քո հետևից քայլել,
Երբ միշտ ժպտում է ինձ ամեն բան,
Բայց երբ վշտերը գան, ինձ պատեն,
Օգնի՛ր հասնեմ երկնային Քանան։

3. Վստահել եմ ուզում Քեզ, իմ Տե՛ր,
Հաստատուն հավատքի մեջ մնալ,
Դու տառապանք կրեցիր ինձ համար,
Տրված է ինձ էլ մեծ չարչարանք։

4. Չէ՞ որ լոկ մարդ եմ ես առանց Քեզ,
Չունեմ ուժ, ես հող եմ Քո առջև,
Ամբողջ իմ հույսը Քեզ վրա է,
Դու իմ հանգիստն, ուրախությունն ես։