Որոնում

250

         ПВ 1471
1. Անպտուղ և այրող անապատով
Գնում եմ հայրենիքը իմ,
Քայլում եմ նեղ, փշոտ արահետով,
Իմ առաջնորդն է Սուրբ Հոգին։

2. Եվ եթե հանկարծ ծածկվի արևը,
Եվ գիշերը պատի երկրին,
Ինչքան էլ թանձր լինի խավարը,
Ինձ կլուսավորի Սուրբ Հոգին։

3. Թե թշնամիները ամբոխներով
Կանգնեն կյանքիս ճանապարհին,
Մահ փչեն խիստ սպառնալիքներով,
Նրանց կհաղթի Սուրբ Հոգին։

4. Իսկ եթե հանկարծ մնամ ես մենակ
Իմ այս կյանքի ճանապարհին,
Թեև ինձ լքեն ընկեր, հարազատ,
Ինձ հետ կմնա Սուրբ Հոգին։