Որոնում

254

         ПВ 812, Чудн. край 27, ЕГВ 98
1. Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,
Աստծուց ես տրված կյանքում,
Պայքարի մեջ այս վատ կյանքից
Դու ինձ վեր ես բարձրացնում։
       Մութ գիշերին չեմ քնում
       Եվ ծնկի եմ ես իջնում,
       Ու հոգով Աստծո հետ եմ խոսում.
       «Օ՜, իմ երկնային Փրկիչ,
       Քո հզոր ձեռքը մեկնիր,
       Օգնիր ինձ, ուժասպառ եմ լինում»։

2. Դրսում փչում է խիստ քամին,
Սպառնում է սառցով, ձնով,
Եվ այդպիսի մի փոթորիկ
Հաճախ է տիրում սրտիս։
       Այդ ժամին պարզ տեսնում եմ
       Իմ ոչնչությունը ես,
       Կոտրված խնդրում եմ Հիսուսին.
       «Օ՜, իմ Աստվա՛ծ, գիտես Դու`
       Ի՜նչ մեծ վիշտ կա իմ հոգում,
       Ազատի՛ր ինձ այս մեծ տանջանքից»։

3. Աստվա՛ծ իմ, ես այս երկրի վրա
Անհոգ ապրել չեմ ուզում,
Թեկուզ միշտ լինի փոթորիկ
Կյանքիս գալիք օրերում։
       Միայն խնդրում եմ մի բան՝
       Միշտ ներկայությունդ զգամ
       Եվ Քո ձեռքը՝ միշտ մեկնած դեպ ինձ,
       Իմ առջևից Դու քայլի՛ր,
       Ինձ Քո սիրո մեջ պահի՛ր,
       Պատերազմում հաղթություն տուր ինձ։

4. Օ՜, աղոթք փառաբանության,
Գոհությունից այրվում եմ,
Ինձ լցնում ես ուրախությամբ,
Քեզանով ես ապրում եմ։
       Երբ փոթորիկների մեջ
       Շփոթված ընկնում եմ ես,
       Իմ Աստծուն եմ ես աղաղակում։
       Աղոթքս լսում է Նա
       Եվ ինձ լցնում գոհությամբ,
       Աղոթքով նոր կյանք եմ ստանում։