Որոնում

256

      ПВ 2382 
1. Որտե՞ղ ես թափառում, դժբախտ որդի՛
Քո հայրենի տնից հեռացած,
«Վերադարձի՛ր»,- հնչում է մի ձայն միշտ,
Որ կանչում է քեզ տուն հայրական։

      Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
      Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
      Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
      Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։

2. Ո՞ւր ես թափառում, կորցնում ժամանակ՝
Իզուր վատնելով քո ուժերը,
Ես մեռա խաչի վրա քեզ համար,
Վերադարձի՛ր, կվերցնեմ բեռդ։

3. Ո՞ւր ես թափառում խավար գիշերով,
Միայնակ, առանց հարազատի,
Վերադարձի՛ր քո տունը լուսավոր,
Կգտնես հանգիստ քո վշտերից։

4. Որտե՞ղ ես թափառում, սոված որդի,
Գիշերվա ցրտի, խավարի մեջ,
Վերադարձի՛ր այդ անպտուղ երկրից,
Իմ գրկի մեջ Ես քեզ կընդունեմ:

      Վերադարձի՛ր, Ես քեզ կընդունեմ,
      Վերադարձի՛ր, քեզ գիրկս կառնեմ,
      Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
      Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։