Որոնում

259

1. Չկա հույս ինձ համար,
Չկա հույս երանելի,
Ա՜խ, ես ինչքան դժբախտ եմ,
Եվ առանց Քեզ՝ վշտալի։
     Ո՜վ Հիսո՛ւս, լույս աշխարհի,
     Քեզ կանչում եմ, բաղձալի՛ս,
     Ծանր է կյանքս, մեղսալի,
     Բոլոր մեղքերս ներիր։
 
2. Քաղցրությամբ ինձ մոտ եկար,
Իմ սրտի մեջ տեղ գտար,
Ա՜խ, ես ինչքան ուրախ եմ,
Երջանիկ ու խաղաղ եմ։
     Ազատվեցի ախտերից,
     Կյանք ստացա ես նորից,
     Նա չի թողնի երբեք ինձ՝
     Այս է խոստումը վերից։

3. Երջանիկ եմ ես հիմա,
Որ Տերն իմ մեջ կմնա,
Ու ես Նրան ուխտել եմ,
Որ բաժինս կատարեմ։
     Ո՜վ Հիսուս, լույս աշխարհի,
     Քեզ կանչում եմ, բաղձալի՛ս,
     Համայն աշխարհ թող լսի`
     Դու ես հույսը սուրբերի։