Շարական Եկմալեան, Կոմիտաս
Օրհնեցէք զՏէր յերկինս, ալէլուիա։
Օրհնեցէք զՆա ի բարձունս, ալէլուիա։
Օրհնեցէք զՆա ամենայն հրեշտակք Նորա, ալէլուիա։
Օրհնեցէք զՆա ամենայն զօրութիւնք Նորա, ալէլուիա։
Օրհնեալ է Աստուած,
Քրիստոս պատարագեալ,
Բաշխի ի միջի մերում, ալէլուիա։
Զմարմին իւր տայ մեզ կերակուր
Եւ սուրբ զարիւնն իւր ցօղէ ի մեզ, ալէլուիա։
Մատիք առ Տէր և առէք զլոյս, ալէլուիա։
Ճաշակեցեք և տեսէք, զի քաղցր է Տէր, ալէլուիա։

(Օրհնյալ է Աստված,
Պատարագելով Քրիստոսին`
Բաժանեց մեր մեջ: Ալելուիա:
Իր Մարմինը որպես կերակուր տվեց մեզ,
Եվ իր սուրբ Արյունը ցողեց մեզ վրա, ալելուիա:
Մտե՛ք Տիրոջ մոտ և լո՛ւյս առեք, ալելուիա:
Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ քաղցր է Տերը, ալելուիա:
Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքում, ալելուիա:
Օրհնեցե՛ք Նրան բարձունքներում, ալելուիա:
Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլոր հրեշտակներ, ալելուիա:
Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլոր զորություններ, ալելուիա):