Որոնում

267

1. Սարի վրա մի լույս խաչ կա,
Խաչի վրա՝ Հիսուս Արքան,
Կող ու ձեռքերն արյունլվա,
Եվ Ինձ համար, հենց ինձ համար Նա կողբա։

2. Խաչի վրայից տեսավ Տերը
Սիրտս խոցած սուր նետերը,
Իր Արյունով Նա ինձ սրբեց,
Զղջումս տեսավ (2), մեղքերս ներեց։

3. Թողնեմ աշխարհն ծանր հոգսի,
Լինեմ զավակ Տեր Հիսուսի,
Քայլեմ ճամփան, չնայեմ ետ,
Խաչս է թեթև (2) Հիսուսի հետ։

4. Գնամ ճամփան բոբիկ ոտքով,
Ես հարուստ եմ Տեր Հիսուսով,
Ի՞նչ եմ անում ունայն ոսկին,
Երբ ես ունեմ (2) Տեր Հիսուսին:

5. Սրտումս դրեց Հիսուս Արքան
Լույսի հոգին` զղջման, ներման,
Իմ Տերը՝ սեր սրտիս միջին,
Տերով սիրեմ (2) ես ամենքին։

6. Տեր Հիսուսով ճամփաս հարթեմ,
Անձս Տիրոջս վստահեմ,
Գիտեմ` մի օր ես կգնամ,
Իմ Հիսուսին, իմ Հիսուսին կմիանամ։