Որոնում

283

1. Իմ Փրկիչ սիրելի, խոսի՛ր, աղաչում եմ,
Քո խոսքի կարոտից երգում ու կանչում եմ:
Մի՛ լռիր, սիրելիս, իմ սիրտը հալչում է,
Ձայնի՛ր ինձ, կանչի՛ր ինձ, պատրույգս մարում է:

     Կարոտ եմ Քո տեսքին,
     Քո ձայնին, Քո խոսքին:
     Ա՜խ, որքան եմ ուզում
     Լինել միշտ Քո կողքին:

2. Առանց Քո սուրբ սիրո ինչպե՞ս եմ ապրելու,
Ինչպե՞ս եմ առանց ջուր աճելու, ծաղկելու:
Հոգիս իմ շուրթերից «Հիսո՜ւս» է կանչելու,
Իմ Աստվա՛ծ, մինչև ե՞րբ, որքա՞ն ես լռելու: