Որոնում

284

1. Տխրել էր հոգիս ամայության մեջ,
Արցունքս էր իջնում անվերջ ու անվերջ,
Մի սպիտակ ձեռք ինձ լուռ մոտեցավ,
Սրբեց աչքերս և ուրախացավ: (2)

     «Գտնվեցիր դու, կորա՛ծ Իմ գառնուկ,
     Փնտրում էի Ես քեզ վաղուց, շա՜տ վաղուց,
     Կտամ Ես քեզ տուն և ուրախություն,
     Որ չես ունեցել նույնիսկ դու մանկուց»։

2. Աչքերս բացեցի, տեսա Հիսուսին,
Տեսա Աստծո Գառին ու Լույսին,
Սուրբ Հոգին տիրեց, խավարը անցավ,
Գիշերվա մութը իսպառ վերացավ։ (2)

3. Երգը շուրթերիս ելա Գողգոթա,
Այնտեղ Հիսուսով փրկություն գտա,
Խաչի վրայից շշնջաց սիրով.
«Մեռա քեզ համար, ապրիր ապահով»։ (2)

4. Ես թոթափեցի իմ վերջին բեռը,
Պարտվեց այնտեղ չար անօրենը,
Երգեցի օրհներգ Իր մեծ հաղթության,
Հաղթանակ տարա արյունով Գառան։ (2)