Որոնում

288

1. Աշխարհում չունեի սուրբ սեր,
Սուրբ սեր տվիր, Հիսո՛ւս, ի՜մ Տեր,
Աշխարհում չունեի սուրբ կյանք,
Սուրբ կյանք տվիր, Փրկի՛չ իմ Տեր։

     Ջրի վրայով քայլում եմ ես
     Ու չեմ սուզվում Պետրոսի պես,
     Զորությունդ է ինձ պահում,
     Հոգիս դեպ Քեզ է սավառնում։

2. Անգին սերդ ինձ կանչում է,
Ամենուրեք ինձ գտնում է,
Ոտքերիս տակ ջուրն ես հարթել,
Որ չսուզվեմ, դեպ Քեզ քայլեմ։

3. Հարթ է ճամփաս, առջևս՝ լույս,
Միայն Քեզ եմ տեսնում, Հիսո՛ւս,
Ձեռքս եմ մեկնել, Քեզ եմ գալիս,
Ո՛վ իմ կյանքի փրկարար հույս:

4. Չեմ երկմտի, որ չսուզվեմ,
Քայլեմ վստահ ծովի վրայով,
Քեզանով ես պիտի փրկվեմ
Ու գամ երկինք` Հայր Աստծո մոտ։