Որոնում

294

1. Մի ահավոր փոթորիկ է իմ շուրջը,
Շփոթված ու մոլորված է իմ ազգը,
Աղաչում եմ, Հիսո՛ւս Փրկիչ, ողորմի՛ր,
Իմ հայ ազգին Քո երեսից մի՛ ձգիր:

2. Ա՜խ, իմ ազգը վիրավորված, լքված է,
Կոտրված ու ջախջախված մի եղեգ է,
Աղաչում եմ, Հիսո՛ւս Փրկիչ, ողորմի՛ր,
Որ առկայծող մեր պատրույգը չմարի:

3. Վիշտն է տիրում, սուգը, լացը իմ ազգին,
Որբացել են մանուկները իմ ազգի,
Աղաչում եմ, Հիսո՛ւս Փրկիչ, ողորմի՛ր,
Իմ հայ ազգի մանուկներին հայր եղիր:

4. Հողմից ծեծված, վշտից լացած է ազգս,
Ցավի վրա ցավ են տալիս իմ ազգին,
Աղաչում եմ, Հիսո՛ւս Փրկիչ, ողորմի՛ր,
Իմ հայ ազգին Քո վերքերով բժշկիր:

5. Ո՜վ իմ ազգս, Քո հայացքը վեր հառի՛ր,
Նայի՛ր երկինք, Հիսուս Տերը կկանչի.
«Եկե՛ք ինծի, բեռնավորված հոգնածներ,
Եվ Իմ ուրախությանս մեջ տեղ գտեք»: