Որոնում

297

1. Ճամփաս լույս է, բայց քարքարոտ,
Առջևում` կյանքի արոտ,
Քեզ գտնողը կյանք է գտել,
Դու Աստված ես փառավոր:

     Օրվա հացի կարոտ մնամ,
     Բոբիկ ոտքով ճամփաս գնամ,
     Միայն, Տե՛րս, ինձ հետ եղի՛ր,
     Ողորմի՜ր Ինձ՝ Քեզ չուրանամ:

2. Դու ասացիր. «Ես եմ ճամփան,
Ես եմ բարի Հովիվը»:
Ապահով է հոտդ ամբողջ,
Չես խնայել կյանքը Քո:

3. Ասած խոսքդ սրտիս կպավ,
Ինչպե՞ս կանեմ ես չար բան,
Խաչիդ խորհուրդն ինձ բացեցիր,
Հեռու մնաց հին ճամփան:

4. Կյանքս` խաղաղ, սիրտս` ուրախ,
Հեռացել է ինձնից վախը,
Պարտվել է նույնիսկ մահը,
Տե՜ր ջան, օրհնի՛ր իմ ճամփան: