Որոնում

299

1. Կյանքի հաճույքներ շատ տեսա,
Բայց ուրախություն չգտա,
Հիսուս տեսավ վիճակս թշվառ,
Լեցուց սիրտս ցնծությունով:
Տեր Հիսուսի հետ, (2)
Տեր Հիսուսի հետ կերթամ առաջ՝
Անվախ ու վստահ, խաղաղությունով,
Իրեն հնազանդվելով:
Առանց Իրեն չեմ կրնար ապրիլ,
Առանց Իրեն չեմ կրնար գործիլ.
Կյանքիս սկիզբը, ու նաև վերջը
Թող ըլլա միայն Ինքը։

       Ալելուիա՜, ալելուիա՜:

2. Փորձություններու կհաղթիմ,
Իր անունը կդավանիմ,
Ո՞վ կրնա ինձի դեմ կենալ,
Երբ օծյալ Տերն իմ հետս է։
Կյանքիս առաջնորդ, միշտ վրաս հսկող,
Հոգերս փարատող Տեր մ’ունեմ,
Ի՜նչ հիանալի գանձ մը ես ունիմ
Հավիտենական կյանքի:
Ամեն ինչ կուտամ ես իմ Փրկչին,
Որ զոհեց Իր կյանքն հանուն ինձի,
Ներեց ամենուն, որ զԻնք խաչեցին,
Բարիով հաղթեց չարին։