Որոնում

313

1. Հոգիս կենաց ջուրդ է ուզում
Պապակ շուրթի պես,
Ծարավ սիրտս շատ է հուզվում,
Կարոտել է Քեզ։

     Աղոթում եմ հոգուս խորքում,
     Ողբում դառնագին,
     Կարոտել եմ, Քեզ եմ սպասում,
     Հիսո՛ւս թանկագին։

2. Հոգիս անտուն որբի նման
Քեզ է հայր կանչում,
Մահվան հասած մարդու նման
Կյանք է աղաչում:

3. Հուսո Աստվա՛ծ, Դու ես հույսս,
Արի՛, չուշանաս,
Իսկ երբ որ գաս Հորդ փառքով,
Ինձ չմոռանաս: