Որոնում

315

1. Ահա ցուրտ ձմեռն է անցել,
Անձրևն է անհետացել,
Եկեղեցում գարնանային
Գեղեցիկ վարդեր են բացվել։
Զեփյուռը զով տաղ է երգում,
Երջանիկ հույս է ներշնչում,
Հիսո՛ւս, շուտով ե՛կ, անհամբեր
Քեզ ենք կանչում։ (2)

     Ո՜վ Հիսուս Փրկիչ, շուտով ե՛կ,
     Մենք Քեզ անչափ կարոտել ենք,
     Մեզ տար երկինք՝ Քո խնջույքին,
     Վայելենք սերդ երկնային։

2. Ահա եկեղեցին ծաղկել,
Սուրբ Հոգովդ է զարդարվել,
Սիրահարված է Քո սիրով,
Երգում է քաղցր տաղերով.
«Ո՛վ Տեր, ե՛կ շուտ կանաչ այգիդ,
Քաղի՛ր Քո վարդ եկեղեցին,
Զատի՛ր աշխարհի փշերից,
Որ հավետ երգենք Քեզ, Տե՜ր իմ»:

3. Կարոտով ենք Քեզ սպասում`
Սուրբ Հայրենիք տանես Դու մեզ,
Հափշտակվենք ամպերով մենք,
Ապրենք Քեզ հետ դարեր անվերջ։
Գովենք սրբոց հետ երգերով,
Քնարներով, տավիղներով.
«Դու ես միայն Տեր, Թագավոր,
Սուրբ ես, սուրբ ես, Տեր փառավոր»։