Որոնում

323

1. Ո՛վ Դու բարի Հովիվ, մեզ մոտ ե՛կ,
Քո արոտի գառնուկներն ենք մենք,
Տա՛ր մեզ փրկության սուրբ աղբյուրին,
Հոգիս ծարավ է կենաց ջրին։

2. Ես մի խեղճ գառնուկ էի կորած,
Մեղքի անապատում՝ մոլորված,
Անուշ ձայնդ երբ որ լսեցի,
Դեպի Քեզ շտապելով վազեցի։

3. Ես հիմա ուրախ եմ Քեզնով, Տե՛ր,
Հեռացել են ինձանից վախեր,
Քանզի, Հիսո՛ւս, բարի Հովիվ ես,
Փորձանքից ինձ հեռու կպահես։

4. Ես հիմա Քո գրկում եմ հանգչում
Եվ շնորհքիդ մեջ Քեզ ապավինում,
Ներկայությունդ եմ վայելում
Եվ Քո խոսքերով կերակրվում։