Որոնում

327

1. Ո՜հ, անցան հին օրերը չար,
Եվ եկան նոր օրեր բարի,
Տիրոջ խինդով լեցուն ժամեր,
Տիրոջ սիրո օրեր: (2)

     Տե՜ր Հիսուս, մեր Փրկիչն ես Դու,
     Ներե՛ մեզ նորեն ու նորեն,
     Կսպասենք Քեզ եռանդուն,
     Այցելե՛ մեզ վերեն: (2)

2. Ո՜հ, անցան հին օրերը չար,
Երբ հեռու էինք Քու սերեդ,
Ինկած մեղքերու լուծին տակ,
Մռայլ ու հուսահատ: (2)

3. Այո՛, անցան մռայլ օրեր,
Ու հասան օրհնության ժամեր,
Տե՜ր, լսեցիր մեր աղոթքներ՝
Լեցված արցունքներով: (2)