Որոնում

334

1. Հոգնած՝ ունայն և սին կյանքից,
Հոգնած՝ ես ինքս ինձանից,
Բեռն մեղքերի ուսերիս վրա,
Տե՛ր, Քեզ մոտ ես եկա:

     Հիսո՜ւս, թշվառ հոգիս
     Քեզնով գտավ հանգիստ,
     Դու ինձ սովորեցրիր՝
     Խոնարհ և հեզ եղի՛ր,
     Իմ քաղցր լուծն
     Ու բեռը թեթև՛ կրիր:

2. Էլ չեմ կարող ես ետ դառնալ,
Տե՛ր, առանց Քեզ ինչպե՞ս մնամ,
Դու` Լույս, Դու` Սեր, Դու Կյանք ես, Տե՛ր,
Կյանք ես Դու, Տե՛ր, կյանք՝ հավիտյան: