Որոնում

341

1. Խավարից Տերն ինձ կանչեց,
Կույր աչքերիս Նա հպվեց,
Կապանքներից ինձ ազատեց,
Նոր կյանք և հույս պարգևեց։

    Հրաշալի՜ Տեր, Քո սերն անսահման է,
    Արյանդ զորությունն անվախճան է,
    Պիտ երգեմ ու գովեմ Քեզ հավիտյան:
    Քանի դեռ ես շնչում եմ,
    Քանի դեռ կենդանի եմ,
    Քո անունը կբարձրացնեմ։

2. Սուգս ցնծության փոխեցիր,
Ցավերս Դու բուժեցիր:
Ծանր բեռներս Դու վերցրիր,
Ծարավ հոգիս հագեցրիր։