Որոնում

348

1. Զարմանալի գաղտնիք կա Քո սիրո մեջ,
Որ այս տկար մտքիս երբեք չի հասնում:
Քեզ մատնողին նույնպես առար սիրուդ մեջ,
Հրաշք սերդ ինչե˜ր, ինչե˜ր չի անում:

     Հրաշք սեր է սերդ, Հիսո՜ւս, սիրելի՛ս,
     Անհուն է ու աստվածային, պաշտելի՛ս:
     Անմեկնելի սեր է սերդ իսկապես,
     Թշնամուդ հետ սերդ ինչպե՞ս Դու կապես:

2. Ճանաչելով Քեզ մատնողին` սիրեցիր,
Նրան նույնիսկ Դու աշակերտ կարգեցիր:
Անհուն սիրով Դու նրան էլ սիրեցիր,
Ու մինչև վերջ այդ սիրո մեջ պահեցիր: