Որոնում

351

1. Երկնային լույս է ծագել
Եվ սրտիս մեջ թափանցել,
Քրիստոս իմ մեջ բնակվեց,
Շավիղը կյանքիս բացեց:
Հիսուսն է իմ Լույսն անշեջ:
Ալելուիա՜, Իր անվանը փառք հավերժ։

     Փրկիչս ինձ պաշտպանում է,
     Միշտ հաղթանակով տանում,
     Երկնային շատ խոստումներով
     Ուրախություն պարգևում (2)։

2. Իմ հոգու կերակուրը,
Նաև իմ կյանքի ջուրը
Հիսուսն է ինձ պարգևում
Եվ ինձ դեպ երկինք տանում:
Իր արյունով ինձ մաքրել է,
Ալելուիա՜, և պսակս` զարդարել։

3. Թող ամեն լքված հոգի
Աստծո մեծ շնորհքից օգտվի,
Հիսուսի խաչի մոտ գա,
Մեղքերից արդարանա,
Արժանանա նոր կյանքի,
Ալելուիա՜, Աստծո փառքը ժառանգի։