Որոնում

354

1. Լայնածավալ այս աշխարհում
Մարդիկ թշվառ են, խեղճ, տրտում:
Լաց ու արցունք, սով, փոթորիկ՝
Բաժինն են մեծ ու փոքրի։
Սրտերն են դառը՝ ցավով պատած,
Ապագան է անհայտ երազ,
Սև ամպերով պատած երկինք,
Տագնապի մեջ՝ բոլոր մարդիկ։

    Ո՜վ Տեր Հիսուս, արի՛ շուտով,
    Մեր կյանք՝ հանգիստ և ապահով,
    Քեզ ենք կարոտ, ո՜վ Տեր Հիսուս։
    Ո՜վ Տեր Հիսուս, ո՜վ Տեր Հիսուս,
    Արի՛ շուտով։

2. Լսեք ձայնը` մեղմ ու քաղցրիկ,
Տարածե՛ք խոսքը անուշիկ,
Ժամանակն է սուղ, թանկագին,
Շուտով կգա Աստծո Որդին:
Արթուն կացե՛ք` պատվերն է Իր:
Հասավ ժամը փառաց լույսի,
Վե՛ր նայեցեք դուք ամպերին,
Տեսե՛ք, ահա՛ Աստծո Որդին։

3. Նա է լույսը մեր փառավոր,
Կբուժի մեր ցավերը բոլոր։
Կամոքի վիշտը սրտերի,
Կսրբի արցունքներն աչքերի։
Նեղությունները կվերջանան,
Ուրախությամբ մենք ընդունենք,
Հիացումով Նրան նայենք
Եվ Իր շուրջը մենք բոլորենք։