Որոնում

375

1. Փրկի՜չ սիրելի, երբ ինձ մոտեցար,
Սուրբ Հոգու կրակ սրտումս վառեցիր,
Թող այդ կրակը վառվի հավիտյան,
Մաքրի աղտերից, լինեմ Քեզ արժան։
Որքա՜ն ծարավ եմ Քո կենաց ջրին
Եվ ինձ կյանք տվող անուշ խոսքերիդ:

2. Տե՜ր, Դու լավ գիտես սրտիս փափագը,
Որ նորից լսեմ քնքուշ Քո ձայնը,
Էլ մի՛ ուշանա, շուտով այցելի՛ր,
Լոկ մի բա՛ռ ասա, ինձ մխիթարի՛ր։
Քո խոսքն է, որ ինձ միշտ կյանք է տալիս
Եվ լույս է վառում իմ ճանապարհին։

3. Կուզեմ բնակվել Քո Սուրբ Խորանում,
Սուրբ կյանքով ապրել միշտ ես պատվիրում:
Ոչ մեկի կորուստ Դու չես ցանկանում,
Ապաշխարության դռներ ես բացում։
Ով որ այդ դռնով կուզի մտնել ներս,
Նա կյանք կունենա հավիտենապես։