Որոնում

382

1. Ի՜նչ գեղեցիկ է մեր Հայաստանը,
Որքան ուրախ ենք մենք,
Քրիստոսի սերը, հավատքն ու հույսը
Առատ լցնում են մեզ։

2. Ի՜նչ կենարար են ջերմ քարոզները՝
Իմաստություն հագած,
Ի՜նչ սքանչելի են վառ աղոթքները՝
Հոգու կրակով լցված։

3. Ի՜նչ հաճելի են սուրբ սաղմոսները՝
Սրտի խորքից բխած,
Ի՜նչ հրաշալի է այցելությունը՝
Աստծո Հոգուց իջած։

4. Ինչո՞ւ ես տխուր, ինչո՞ւ ես տրտմած,
Քաղցր հոգով հայ ազգ,
Տերը կանչում է, քեզ շատ սիրում է,
Շտապի՛ր դառնալ Նրան։

5. Քո սուրբ պապերը Քրիստոսի սերը
Քեզ որպես հիմք դրին,
Կրեցին տանջանքը, զոհեցին կյանքը,
Քեզ փրկության հասցրին:

6. Վեհ Արարատը, Նոյի տապանը
Տերը քեզ նվիրեց,
Առաքյալներին Իր սուրբ ձեռքերով
Քեզ առաջնորդ կարգեց։

7. Քո հանցանքները, ծանր մեղքերը
Նա խաչի վրա գամեց,
Թափեց արյունը, կրեց ցավերդ,
Որ զորությամբ աճես։

8. Լուսափայլ Քրիստո՛ս, Դու ես մեր կյանքը,
Միակ հույսն ես հայոց,
Լսի՛ր հայ ազգիս, տառապած ազգիս
Ների՜ր, սրբի՜ր, փրկի՜ր։