Որոնում

393

1. Վիրավորեցի եթե մեկին այսօր
Կամ պատճառ եղա ոտքերու մոլոր
Ու քալեցի իմ ճամբաս կամակոր,
Տե՜ր իմ, ներե՛, Տե՜ր իմ, ներե՛։

2. Եթե խոսեցա պարապ խոսքեր ես,
Եթե վշտյալեն դարձուցի երես,
Չըլլա տանջվիմ այս արածներես,
Տե՜ր իմ, ներե՛, Տե՜ր իմ, ներե՛։

3. Եթե վարվեցա ես պաղ ու անվայել,
Եթե ուզեցա Քովդ հանգիստ վայլել,
Մինչ գործս էր Քու բերդդ պաշտպանել,
Տե՜ր իմ, ներե՛, Տե՜ր իմ, ներե՛։

4. Ներե մեղքերս, որ խոստովանեցա,
Նաև մեղքերս, որ չեմ տեսներ ես,
Ուղղե՛, սիրե՛ ու պահե՛ զիս հիմա,
Տե՜ր իմ, ներե՛, Տե՜ր իմ, ներե՛։