ПВ 949
1. Ալեկոծ ծովի վրա, ցամաքից շատ հեռու,
Ուժեղ քամուն հակառակ կռունկներն էին թռչում,
Միայն մեկը՝ մոլորված, վիրավորված թևով,
Ծանր ցավի մեջ ընկած՝ շուրջն էր նայում լացով։
2. Նա արդեն վայր էր ընկնում, ուժ չուներ թռչելու,
Թևերն էլ չէին շարժվում, հույս չուներ ապրելու,
Եվ թվում էր, թե նրան մահը արդեն մոտ է,
Հանկարծ նա կղզի տեսավ, որը շատ հեռու չէր։
3. Նրան մի ձեռք երկնային մինչև կղզի տարավ,
Եվ այնտեղ՝ կղզու վրա, նա կյանք վերստացավ։
Եթե այդպես թռչունին Աստված փրկեց մահից,
Առավել Իր պաշտողին կփրկի կորստից։
4. Եթե պայքարում կյանքի ծանր վիրավորվես,
Իմ եղբայր, մի՛ սարսափիր, Հիսուս Փրկիչ ունես։
Այս կրքերի աշխարհում, տանջալից կյանքի մեջ
Փրկիչը մեզ է նայում և կանչում է անվերջ։
5. Ինչ վիճակում էլ լինես, Աստված քեզ տեսնում է,
Չի թողնի, որ դու սուզվես, քանզի քեզ սիրում է,
Միայն սիրտդ Աստծուն տո՛ւր, և Նա քեզ կազատի,
Թեկուզ աշխարհը ամբողջ քեզ կործանել ուզի: