Որոնում

430

1. Դառնացել է կյանքն այս աշխարհում,
Եվ հոգնել ենք այս մեծ պայքարում,
Մոտեցել է կորուստն աշխարհի,
Եկ ընդունենք խաչը Հիսուսի։
Խաչը Հիսուսի (2)
Մեր սրտում վառել է ջահ լույսի։

2. Խավարն է իշխանն այս աշխարհի,
Ոռնում է խելագար ու վայրի,
Ատում են բոլորը մեկմեկի,
Կանչում է Հիսուսը մեր բարի։
Տերը մեր բարի (2)
Մեր սրտում վառել է ջահ լույսի։

3. Քո արյամբ մենք գտանք թողություն,
Քո խաչով մենք գտանք հաղթություն,
Կյանք տվիր ամեն Քեզ սիրողին,
Հավետ Քեզ հետ լինենք, Հիսո՛ւս իմ։
Քեզ հետ, Հիսո՛ւս իմ (2)
Հավետ Քեզ հետ լինենք, Հիսո՛ւս իմ։