Որոնում

434

1. Անսահման սեր է Քո սերը, Հիսո՛ւս,
Մարդկային լեզուն չի կարող պատմել,
Հրաշք է գործում Քո սերն, ի՛մ Հիսուս,
Որ այս մտքիս երբեք չի հասնում:
Սերդ երբեք չի նախանձում, Հիսո՛ւս,
Սերդ չունի իր մեջ հպարտություն,
Երկայնամիտ է սերդ ու քաղցր է,
Իրենը չի փնտրում, չի բարկանում։

      Սերդ երբեք չի վերջանում,
      Սերդ մնում է հավիտյան,
      Հավերժական սեր ես Դու, ի՛մ Տեր:
      Աստված սեր է, Հիսուս սեր է։

2. Մարդացար Դու մեզ համար, Հիսո՛ւս,
Մեզ սիրելով, Տե՛ր, Դու աշխարհ եկար,
Սիրո ծնունդ ես՝ Քո Հայրը սեր է,
Այդ պատճառով աշխարհ ուղարկեց։
Սերդ տարավ Քեզ դեպ Գողգոթա,
Սիրուց էր, որ Դու արյուն հեղեցիր
Եվ հավիտյան նստեցիր Հոր աջում
Որպես Բարեխոս, սիրո Թագավոր։