Որոնում

447

1. Ներկա է Տերը,
Ցանկանում է հանդիպել քեզ Տերը։
       Ցանկանում է հանդիպել,
       Հոգուդ հանգիստ պարգևել,
       Սիրտդ Հիսուսին այսօր
       Դու բացիր։ (2)

2. Ներկա է Տերը,
Ցանկանում է հանդիպել քեզ Տերը։
       Քո առջևդ, Տե՜ր Աստված,
       Կանգնել ենք մենք խոնարհված,
       Փառաբանում ենք Քեզ, Տե՛ր,
       Որ ներկա ես այստեղ։

***
1. Քեզ սիրեմ, բարձրացնեմ,
Տեր Հիսուս սիրելի,
Անունդ պիտի օրհնեմ,
Զորությունդ պատմեմ,
Հավիտյան Քեզ գովեմ,
Ո՜վ Արքա: (2)

2. Ամեն աչք կսպասի
Փառավոր գալուստիդ.
Թող սուրբերն ուրախանան
Ցնծության ծնծղաներով,
Տավիղով ու քնարով,
Ո՜վ Արքա: (2)