Որոնում

482

1. Արթնացա` ինձ տեսա Քո սուրբ ձեռքերի մեջ,
Զգացի սեր, բերկրանք իմ ամբողջ հոգու մեջ,
Ինձ այնպես սիրեցիր, ինձ այնպես գգվեցիր,
Հուսացի՝ հավիտյան ինձ չես թողնի, իմ Տե՛ր։

     Անբաժան մնանք,
     Անբաժան մնանք,
     Միշտ ինձ հետ բնակվի՛ր,
     Միշտ ինձ հետ մնա՛։

2. Տե՜ր իմ, ես Քո մեջ զգացի կյանքը,
Սերն ու զորությունը, հավիտյան փառքը։
Ինձ այնպես սիրեցիր, ինձ այնպես գգվեցիր,
Հուսացի` հավիտյան ինձ չես թողնի, իմ Տեր։

3. Սիրեցիր դաշտի շուշաններից առավել,
Զգացի, որ կյանքս ունայն չէ խոտի պես,
Զգացի էությանս մեջ հավիտենական սեր,
Կապիր այդ սիրովդ ընդմիշտ օրհնյալ իմ Տե՛ր:

Youtube ♪♫ ➤