Որոնում

484

1. Քո ծննդով փոխեցիր Դու ինձ`
Ասելով` ապրիր ինձ համար:
Քո զորությամբ բարձրացրիր Դու ինձ,
Սուրբ անոթ դարձրեցիր խորանիդ համար:

    Եվ հոգիս ճախրում է դեպ Քեզ,
    Միանում հրեշտակաց խմբին,
    Ուր անվերջ փառաբանում են Քեզ`
    Երգելով` սուրբ է Տերը իմ:
    Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տերը իմ: (2)

2. Կյանքի Խոսքով լցրեցիր հոգիս,
Սրբացրիր, դարձրիր Քեզ խորան:
Սերդ անհուն տվեցիր անձիս,
Օրհնության նոր երգ դրեցիր շուրթերիս:

Youtube ♪♫ ➤