Որոնում

485

1. Փրկության ենք մենք կանչված,
Օրհնության ենք մենք կանչված,
Սիրո Աստվածն է մեզ հրավիրել: 

     Բացված է վաղուց ճամփան երկնքի,
     Այնտեղ է տանում թռիչքն իմ մտքի,
     Երկրից երկինք սանդուղք է դրված,
     Հիսուս է նրա վրա գրված:

2. Հավատք, սեր, խաղաղություն,
Քաղցրություն, համբերություն.
Քրիստոսով այդ ամենը կունենանք: 

     Հիսուսը ինքն է հսկում այդ ճամփան,
     Քույրե՛ր, եղբայրնե՛ր, լինենք միաբան,
     Իրար ձեռք բռնած՝ մենք էլ բարձրանանք,
     Մենք էլ այդ երթին միանանք:

3. Աստված Իր սերը հայտնեց
Ու միակ Որդուն զոհեց,
Որ լինենք այնտեղ, ուր որ Ինքն է: 

     Մեղավորները, արդարանալով,
     Վեր են բարձրանում ուրախանալով,
     Փրկության հույսն է նրանց վեր տանում,
     Սուրբ Հոգով են նրանք զորանում:

4. Քրիստոսով ուրախ եղե՛ք,
Աղոթքում հարատևե՛ք,
Որ ձեր կյանքով նմանվեք Հիսուսին: 

     Էլ իմաստ չունի այստեղ մնալը,
     Երանություն է երկինք գնալը,
     Այստեղ զրկանք կա, տառապանք բազում,
     Այնտեղ Տերն է մեզ սպասում: